«Որոգայթի» Զավենը՝ ՕԵԿ-ի TV-ի տնօրեն. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. ««Օրինաց երկրի» կողմից վերջերս գնված «Երեւան TV»-ն արդեն նոր տնօրեն ունի՝ Սունդուկյան թատրոնի դերասան Արամ Հովհաննիսյանը, որը հանրությանն առավել հայտնի է սերիալներում զբաղեցրած կրիմինալ դերերով եւ հատկապես «Որոգայթի» Զավենի կերպարով:
ՕԵԿ շրջանակներից տեղեկացանք, որ նոր «տելե»-ում ղեկավարի պոստ կզբաղեցնի նաեւ Գայանե Գասպարյանը, ով Ազգային անվտանգության խորհրդում Արթուր Բաղդասարյանի մամլո խոսնակն էր»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։