ՄԱԿ ԱԽ-ն այսօր կքննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակը
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/1398765022-3433-sovet-bezopasnosti-oon.jpg)
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ն այսօր հերթական անգամ քննարկելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:
ՄԱԿ ԱԽ-ի նիստը մեկնարկելու է կիևյան ժամանակով ժամը 21.45-ին՝ Նյու Յորքում օրվա երկրորդ կեսին: Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի նախորդ նիստը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ: