ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ժամանել է Կիև: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Զանիերին ընդունել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:
Զանիերը Կիև պետք է ժամաներ դեռևս ապրիլի 27-ին՝ կապված ապրիլի 25-ին Սլավյանսկում ԵԱՀԿ-ի առաքելության ներկայացուցիչներին պատանդ վերցնելու հետ: Դրանից հետո ԵԱՀԿ-ը թիմ էր ուղարկել Սլավյանսկ՝ իր դիտորդներին ազատելու համար: