Բաժիններ՝

ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է Ուկրաինայում կազմակերպության ռազմական տեսուչներին ձերբակալելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար ու նախագահ Դիդիե Բուրկհալտերը դատապարտել է Սլավյանսկում կազմակերպության մի շարք երկրների ռազմական տեսուչներին ձերբակալելը և կոչ է արել ազատ արձակել նրանց:

Սլավյանսկում գործող տեղի ակտիվիստներն ուրբաթ իրենց ամրակետի մոտ կանգնեցրել էին ԵԱՀԿ-ի առաքելության ավտոբուսը և ձերբակալել էին նրա 11 անդամի՝ նրանց կասկածելով լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ: Նրանցից մեկին երեկ ազատ են արձակել՝ կապված առողջական խնդիրներ ունենալու հետ:

Բուրկհալտերը հաստատել է դա՝ հավելելով, որ չնայած դրական այդ քայլին՝ ԵԱՀԿ-ը շարունակում է աշխատել բոլոր մակարդակներով՝ հասնելու համար մնացյալ բոլոր ձերբակալվածների ազատ արձակմանը: Բուրկհալտերն ընդգծել է, որ տեսուչների ձերբակալման միջադեպը հակասում է ժնևյան համաձայնագրի ոգուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս