Գերմանիան պատրաստ է աջակցել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտնել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, եթե նա չնպաստի Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացմանը:
Զայբերտն ընդգծել է, որ ոչ ոք չպետք է կասկածի, որ Գերմանիան նախկինի նման պատրաստ է գնալ այդ քայլին: Զայբերտի խոսքերով՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցն այսօր հեռախոսազրույցի ժամանակ քննարկելու են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: