Բաժիններ՝

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացվել է բողոքի ակցիա՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի մոտ կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ի հիշատակ 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի: Ակցիային մասնակցել է մոտ 50 մարդ:

Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը և շարունակ վանկարկել են «Ամոթ»: Բացի այդ, նրանք պահանջել են Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտում:

Ակցիայի մասնակիցների ձեռքերին եղել են Հայաստանի ու Ռուսաստանի դրոշներ, ինչպես նաև «Չբացահայտված հանցագործը վտանգավոր է» գրությամբ պաստառ: Ակցիայի վերջում հնչել է Հայաստանի օրհներգը:

Ակցիային մասնակցել է նաև Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը, ով հայտարարել է. «Հայաստանի ժողովուրդն ուրախ է, որ Անկարան քայլեր է ձեռնարկում քաղաքակիրթ երկխոսության ուղղությամբ, սակայն Թուրքիայի վարչապետ Էրդողանի ցավակցությունները վստահություն չեն ներշնչում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930