Բաժիններ՝

Տուրչինովը վստահեցրել է, որ Ռուսաստանի ագրեսիան չի խոչընդոտի Ուկրաինայի զարգացմանը

Ռուսական Интерфакс-Украина լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ վերականգնելու համար երկրի տնտեսությունն ու իշխանության կայունացումը՝ չնայած Ռուսաստանի կողմից ագրեսիային.

«Կայունացման գործընթացը կընթանար ավելի արագ, եթե չլիներ Ռուսաստանի կողմից ագրեսիան: Ռուսաստանի ղեկավարությունը ձգտում է Խորհրդային Միության նման կայսրության վերականգնմանը: Ուկրաինայի քաղաքացիները պատրաստ են պաշտպանել իրենց երկիրը, նրա զարգացումն ու ընտրությունը:

Այսօր Ուկրաինան պատմական հնարավորություն է ստացել դառնալու հիրավի ժողովրդավարական, եվրոպական ու քաղաքակիրթ երկիր: Մենք շարունակելու ենք տնտեսության վերականգնումն ու իշխանության կայունացում՝ չնայելով ոչնչի վրա: Համոզված եմ, որ Ուկրաինան ամեն դեպքում դառնալու է եվրոպական ու ժողովրդավարական երկիր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս