Բաժիններ՝

Ղրիմի միացմամբ Ռուսաստանը հայտնվեց եռակի ճնշման պայմաններում. Մեդվեդև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմնամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը Ղրիմի միացմամբ հայտնվեց բարդ իրավիճակում:

Մեդվեդևը մանրամասնել է, որ խոսքը գնում է եռակողմ ճնշման մասին. համաշխարհային էկոնոմիկայում անկայունություն, սեփական խնդիրներ ու պատժամիջոցներ.

«Մեր որոշումն առաջացրեց բուռն արձագանք: Ղրիմն առիթ դարձավ քաղաքական ճնշման համար, որն իրականացվում է նաև այսպես կոչված պատժամիջոցների հաշվին: Ըստ էության, ստեղծվել է բավական բարդ իրավիճակ: Նախևառաջ Ռուսաստանը հայտնվեց եռակի ճնշման պայմաններում:

Մի կողմից դա անկայուն համաշխարհային էկոնոմիկան է, իսկ մյուս կողմից՝ մի շարք առաջատար երկրների ոչ բարեկամական քաղաքականությունը: Եվ բնականաբար կան նաև մեր կառուցվածքային սահմանափակումները, մեր սեփական խնդիրները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս