Հայաստանի ազգային արխիվի Շիրակի մասնաճյուղի պահակին մահացած են գտել
Ապրիլի 20-ին, 10.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Ազգային Արխիվի Շիրակի մարզային մասնաճյուղում (ԿարենԴեմիրճյանփողոցիթիվ 40 շենք), դուռը փակվել է. պահակը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են պահակակետի դուռը և հայտնաբերել 1950 թ. ծնված Ս. Մ.- ի դին:
Արտակարգ իրավիճակների նախարարություն