Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն ջանքեր է գործադրում Արևելյան Եվրոպայում իր դաշնակիցների պաշտպանությունն ամրապնդելու համար. Ռասմուսեն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իրականացնելու է ուժերի ադեկվատ տեղակայում՝ Արևելյան Եվրոպայում իր դաշնակիցների պաշտպանությունն ամրապնդելու համար.

«Ներկայումս մենք դիտարկում ենք հետագա քայլերի ձեռնարկումը՝ մեր հավաքական պաշտպանության ուժեղացման համար: Սակայն դեռ մի փոքր վաղ է մանրամասներ հայտնելը, թե մենք կոնկրետ ինչ ջանքեր ենք գործադրելու հավաքական պաշտպանության ուղղությամբ: Սակայն ոչ ոք չպետք է կասկածի տակ առնի բոլոր դաշնակիցների հավաքական պաշտպանությունն ապահովելու մեր վճռականությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս