
Մարգվելաշվիլին ստորագրել է ՏԻՄ ընտրությունների նշանակման մասին հրամանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրաման է ստորագրել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները նշանակելու մասին հրամանը: Համապատասխան նորմատիվային ակտն այսօր ներկայացվելու է կառավարության հաստատմանը:
Ընդգծվում է, որ ընտրությունները չեն նշանակվելու, քանի դեռ կառավարությունը չի հաստատել տվյալ փաստաթուղթը: Ավելի վաղ Մարգվելաշվիլին խորհրդարանում հայտարարել էր, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են հունիսի 15-ին: Նշվում է, որ նախագահի այդ մոտեցումը փոփոխության չի ենթարկվել: