Բաժիններ՝

Հայտնի անձինք, ովքեր անակնկալ հաջողության են հասել երեսունից հետո

Շատերը 30 տարեկանում վերաարժեվորում են իրենց անցած ճանապարհը եւ հասկանում, որ դեռեւս ոչինչ չեն կարողացել անել: Ու հաճախ հանգում են այն եզրակացության, որ ժամանակն անցել է եւ այլ ելք չի մնում, քան իրողությունների հետ հաշտվելը: AdMe.ru –ն ներկայացնում է  մի շարք հայտնի անձանց պատմությունները` ցույց տալու համար, որ երբեք ուշ չէ նորից սկսել:

Ռեյ Կրոկ, McDonald’s-ի հիմնադիր

h1

Մինչեւ 52  տարեկանը նա թղթե բաժակներ է վաճառել: «1954 թ-ին ես 52 տարեկան էի, տառապում էի շաքարով եւ արտրիտով, երբ ծանոթացա Մակդոնալդ եղբայրների հետ»,-ճակատագրական պահը հիշել է Կրոկը: Նա հայտնի գործարար էր, սակայն նրա բոլոր ձեռնարկություններն անհաջողության էին մատնվում:  Երբ 1954 թ-ին նրան 15 հազար դոլար էր հարկավոր` «Մակդոնալդսի»  տարածման լիցենզիան գնելու համար, ոչ մի բանկ չհամաձայնեց նրան վարկ տալ: Նա ստիպված էր դրա համար գրավ դնել իր տունը: Դրանից հետո Կրոկն ապրեց եւս 30 տարի եւ վաստակեց 600 մլն դոլար:

Ջոան Ռոուլինգ, «Հարի Փոթերի» հեղինակը

h2

Մինչեւ 31 տարեկանը նա նպաստ ստացող միայնակ մայր էր:  Վեպի գաղափարը նրա մոտ ծագեց 1990 թ-ին: Մինչեւ 1997 թ. վեպի առաջին շարքը հրապարակելը նա ապրում էր աղքատության մեջ, հիմա ամենավաճառվող հեղինակներից է ոչ միայն Մեծ Բրիտանիայում:

Ամանսիո Օրտեգա, Zara-ի սեփականատերը

h3

Մինչեւ 37 տարեկանը խանութում օգնական է աշխատել: Աղքատության պատճառով նա չի կարողացել անգամ ավարտել դպրոցը, եւ 13 տարեկանից սկսել է աշխատել հագուստի խանութում: Երբ 37 տարեկան էր, Ամանսիոն բացել է իր տրիկոտաժի ֆաբրիկան: 2012 թ-ին Bloomberg-ը Օրտեգային ճանաչել էր  Եվրոպայի ամենահարուստ անձանցից մեկը:

Հարիսոն Ֆորդ, դերասան եւ պրոդյուսեր

h4

Մինչեւ 30 տարեկանը հյուսն է եղել: 1968թ-ին Ֆորդը նկարահանվել է  մի ֆիլմում, որտեղ, սակայն, նրա մասնակցությամբ բոլոր տեսարանները մոնտաժել են: Դրանից հետո նա որոշել է  հրաժարվել դերասանի կարիերայից եւ զբաղվել հյուսնությամբ: Երեսուն տարեկանում նրա հետ պատահաբար հանդիպել է Ջորջ Լուկասը  եւ հրավիրել է նկարահանվել  «Ամերիկյան գրաֆիտ» ֆիլմում, ինչն էլ նրան ճանաչում է բերել:

Ուրսուլա Բերնս, Xerox-ի գլխավոր տնօրեն

h8

Մինչեւ 32 տարեկանը Xerox  ընկերությունում կրտսեր պաշտոններ է զբաղեցրել: Ուրսուլան ծնվել է Մանհեթենի ոչ բարեկեցիկ շրջաններից մեկում: 1980 թվականին ուսումն ստանալուց հետո փորձաշրջան է անցել Xerox-ում: Իսկ 2009թ-ին Ուրսուլան դարձել է ընկերության գլխավոր տնօրենը եւ ամերիկյան ընկերություն գլխավորող առաջին սեւամորթ կինը:

Անդրեա Բոչելի, երգիչ

h11

Մինչեւ 33  տարեկանը բարերում դաշնամուր է  նվագել: Նա 12 տարեկանում ամբողջովին կուրացել է: Ողջ կյանքը նա երազում էր օպերային երգիչ դառնալ,  եւ այդ նպատակով մեկնում է Թուրին` վոկալի դասեր ստանալու նպատակով, իսկ երեկոները փող է վաստակում  բարերում դաշնամուր նվագելով: 1992 թ-ին նրա ձայնագրությունը հայտնվում է  Լուչիանո Պավարոտիի մոտ, ինչն էլ հաջողությունների սկիզբ է դառնում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս