Բաժիններ՝

Պեկինն ու Սեուլը պայմանավորվել են կանխել Կորեական թերակղզում լարվածության աճը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի ու Չինաստանի արտգործնախարարներ Յուն Բյոն Սեն և Վան Ին ակտիվացնելու են դիվանագիտական ջանքերի գործադրումը, որպեսզի թույլ չտան Կորեական թերակղզում լարվածության աճ: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳՆ-ը.

«Երկու երկրների արտգորչծնախարարները պայմանավորվել են ձեռնարկել հնարավոր բոլոր դիվանագիտական ջանքերը՝ ներառյալ աշխատանքային խմբերի փակումը, որպեսզի հասնեն Կորեական թերակղզում լարվածության հետագա էսկալացումը կանխարգելելուն, ինչպես նաև նրա համար, որպեսզի տարածաշրջանում ապահովվի խաղաղություն ու կայունություն»:

Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաև ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի հարցը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առաջիկա այցը Սեուլ: Հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է չինական կողմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս