ԵԽԽՎ-ում ՌԴ-ի պատվիրակությունը չի մասնակցում իր լիազորությունների քննարկմանը (ուղիղ միացում)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պատվիրակությունն այսօր ԵԽԽՎ-ում չի մասնակցել այդ կառույցում իր լիազորությունների շուրջ քննարկումներին: Այս մասին գործակալությանը հայտնել է պատվիրակության կազմում նրա աղբյուրը:
Նա հայտնել է, որ ներկա դրությամբ խոսք չի գնում ԵԽԽՎ-ում Ռուսաստանի անդամությունը կասեցնելու մասին: Ռուս պատգամավորները նախապես գրանցվել են ելույթ ունեցողների ցուցակում, սակայն չեն եկել քննարկմանը:
ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովն իր հերթին ԵԽԽՎ-ում Ռուսաստանի լիազորությունները քննարկելը որակել է որպես «քաղաքական անհեթեթություն»: