Հայաստանը կդառնա խորհրդարանական կառավարման երկիր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում այսօր տեղադրվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական՝ ծառայողական տարբերակը։ Այն հրապարակվել է  Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Ինչպես տեղեկացնում է արդարադատության նախարարությունը, հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ ք. Երևան, Հալաբյան փ. 41ա հասցեով կամ [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով:

Հանձնաժողովի քարտուղարությունը Հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների անցկացման ժամկետների և ձևաչափի վերաբերյալ կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեսանյութեր

Լրահոս