Հստակ պատասխանի սպասելիս. «Առավոտ»

«Առավոտի» գլխավոր խմբագվիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.

ՀՀ աոաջին նախագահը բազմաթիվ առավելություններ ունի Հայաստանի շատ ու շատ քաղաքական գործիչների նկատմամբ։ Բայց ինձ համար կարևոր հատկանիշներից մեկը կազմակերպված միտքն է և, որպես հետևանք, կազմակերպված, տրամաբանված խոսքը։ Նրա վերջին հարցազրույցը դրա վատ ապացույցն Է։ (Ի դեպ, նշեմ, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում այսպիսի խոսքը կարող է լինել միայն գրավոր)։

Այստեղ նա իր կարծիքն է հայտնում, թե ինչ պետք է անի ընդդիմությանը։ Ուշադրության դարձնենք՝ նա այս դեպքում օգտագործում է «ընդդիմություն» շատ ավելի հասկանալի և միջազգային պրակտիկայում ընդունված եզրը և ոչ թե «ոչ իշխանական ուժեր» լղոզված բառակապակացությունը։

Եվ այսպես՝ «ընդդիմությունը կա՛մ պետք է շուր ջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կա՛մ էյ, ընտրելով միջանկյալ և իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ, խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, պետբ է երիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել»։

Այս հստակ ձևակերպված առաջարկին մնացած երեք ուժերն ունեն պատասխանի երկու տարբերակ. ա/ այո, մենք պատրաստ ենք շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել նախագահի հրաժարականի պահանջով կամ էլ՝ ցանկացած կառավարության ցանկացած ծրագրի տապալման օրակարգով, բ/ ոչ, մենք պատրաստ չենք դա անել։

Աոաջին տարբերակով կուսակցությունները կհաստատեն ՀԱԿ-ի այն դիրքորոշամը, որ բացարձակապես կարևոր չէ, թե ով է վարչապետը և ինչ ծրագիր է նա ներկայացնում, ինչ քաղաքականաթյուն է վարում։ Կարևոր է միայն մի բան, որ նախագահի պաշտոնը զբաղեցնի ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ մեկ արիշ անձ։

Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել աոաջին նախագահի այս դիրքորոշման հետ, կարելի է վիճել ՝ նրա ծրագիրն իրագործելի է, թե ոչ։ Բայց նրա հարցադրումը հստակ է դրված և պահանջում է միանշանակ պատասխան։ Մոտակա օրերին մենք՝ լրագրողներս, փորձելու ենբ «բռնացնել» երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և հարցնել՝ «այո՞», թե՝ «ոչ»։ Բայց թույլ տվեք ենթադրել, որ նրանք հարյուրավոր պատասխաններ կգտնեն՝ այդ «այո»–ից կամ «ոչ»-ից խուսափելու համար։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» խմբագրականում։

Տեսանյութեր

Լրահոս