Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը հայտարարել է Ուկրաինային աջակցության խմբի ստեղծման մասին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը հայտարարել է Ուկրաինային աջակցության խմբի ստեղծման մասին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն.

«Եվրահանձնաժողովը ստեղծել է Ուկրաինային աջակցելու խումբ: Դրա նպատակն է Ուկրաինային օգնել ոչ միայն ֆինանսական պլանում, այլև՝ տեխնիկական օգնության ցուցաբերման, բարեփոխումների իրագործման պլանում: Այդպիսով, մենք հաստատում ենք, որ ԵՄ-ը կանգնած է Ուկրաինայի կողքին»:

Այս որոշումը հաջորդել է Եվրահանձնաժողովի կողմից Կիևին 11 միլիարդ եվրո օգնություն հատկացնելու մասին հայտարարությանը և այդ երկրի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրմանը: Բառուզուն ընդգծել է, որ տվյալ գումարն Ուկրաինային փոխանցվելու է մինչև 2020 թվականը՝ ԱՄՀ-ի բոլոր պահանջները կատարելու պայմանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս