Օդեսայում սպանվել է ադրբեջանցի նախկին «օրենքով գողը» (տեսանյութ)
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ ժամը 22։20-ն սահմաններում Օդեսայի «Вечерний Баку» ռեստորանում գնդակահարվել է 39-ամյա ադրբեջանցի նախկին «օրենքով գող» Բաղիշ Ալիևը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի էր որպես Վախա։ Վերջինիս հետ միասին սպանվել է նաև թիկնապահը։
Վրաստանում ծնված Ալիևը «օրենքով գող» էր ճանաչվել 2004 թվականին Մոսկվայում՝ վրացի ազդեցիկ «օրենքով գողերի» նախաձեռնությամբ։ 2009 թվականին Վախան ձերբակալվեց` ադրբեջանցի գործարար Հուսեյնովին առևանգելու կասկածանքով։ Հուսեյնովը սպանվել էր, սակայն Վախայի մասնակցությունը այդ հանցագործությանը ապացուցել չհաջողվեց։ Նա դատապարտվեց միայն խարդախության համար՝ որպես միջնորդ, ով ստացել էր փրկագինը՝ իմանալով, որ Հուսեյնովը ողջ չէ։
Վախայի այք քայլը քրեական աշխարհում համարվեց գողական ապրելակերպին ոչ հարիր։ 2007 թվականին նա ծեծի ենթարկվեց իր հետ նույն վայրում պատիժը կրող «օրենքով գող» Վախթանգ Խատիսկացիի կողմից և զրկվեց «օրենքով գողի» կոչումից։
Հետագայում՝ վրացական կլանի և Դեդ Հասանի կոնֆլիկտի ժամանակ, Հասանը վերականգնեց նրա տիտղոսը և ուղարկեց Ուկրաինա՝ Ռովշան Ջանիևի դիրքերը թուլացնելու համար։ 1.5 տարվա ընթացքում՝ 2011 թվականի դեկտեմբից մինչև 2013 թվականի ապրիլը, Վախան 4 անգամ ձերբակալվեց և արտաքսվեց Ուկրաինայից։
2012 թվականի նոյեմբերին՝ հերթական արտաքսումից հետո, Վախան Ստամբուլում հանդիպեց վրացական կլանի «օրենքով գողերին»՝ Ռովշան Ջանիևի գլխավորությամբ։ Վերջիններս դաժան ծեծի ենթարկեցին Վախային և վերջնականապես զրկեցի գողական իրավունքներից։ Վերականգնվելու վերջին հույսերը Վախան կորցրեց դրանից երկու ամիս անց, երբ Մոսւվայում սպանվեց Դեդ Հասանը։