35-ամյա վարորդը Mercedes-ով Թումանյան փողոցում SAS սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել ԱՄՆ 3 քաղաքացու. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` անցած գիշեր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցում SAS սուպերմարկետի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:
Վրաերթի ենթարկվածներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ու շտապօգնության բրիգադները 3 հոգուն էլ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել նաև Mercedes-ի ուղևորը:
Ըստ տեղեկությունների` վրաերթի ենթարկվածները Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ են:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: