Բաժիններ՝

ՌԴ Պետդուման հայտարարություն է պատրաստում «Ուկրաինայում քաղաքական բռնությունների մասին»

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդուման պլանավորել է դիտարկել «Ուկրաինայում քաղաքական բռնությունների մասին» հայատարարություն:

Դրա նախագիծը երեկ երեկոյան Ստորին պալատ են մտցրել խորհրդարանական բոլոր չորս խմբակցությունների առաջնորդներն ու Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Պատգամավորներն ընդգծում են, որ Պետդուման չափազանց մտահոգ է Ուկրաինայում քաղաքացիների իրավունքների ու ազատությունների զանգվածային խախտումների կապակցությամբ.

«Ինքնահռչակ իշխանությունը, հենվելով ծայրահեղական ուժերի վրա և ներգրավելով իրավապահներին, ոչ իրավական մեթոդներ է կիրառում իր քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ՝ դիմելով քաղաքական ու ֆիզիկական բռնությունների և քաղաքական դրդապատճառներով հալածանքների:

Քաղաքական բռնությունները բացառում են Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը քաղաքակիրթ լուծելու հնարավորությունը: Պետդուման դատապարտում է ինքնահռչակ իշխանության հակաիրավական գործողությունները և կտրականապես դեմ է քաղաքական կյանքի հարցերն ուժային մեթոդներով լուծելուն:

Ուկրաինան բազմազգ երկիր է, և նրա բոլոր քաղաքացիները պետք է ունենան հավասար իրավունքներ ու հնարավորություններ, որոնք պետք է պաշտպանված լինեն օրենքով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930