Բաժիններ՝

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունն արտոնել է Յանուկովիչին ձերբակալելը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունն արտոնել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին  և Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյին ձերբակալելը և դատարան բերելը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն: Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը մարտի 28-ին քրեական գործ է հարուցել Յանուկովիչի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի կազմում յուրաքանչյուր շրջանի կարգավիճակը հստակեցնելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին նրա կոչերի հետ:

Գերատեսչությունում կարծում են, որ Յանուկովիչը ոտնձգություն է իրականացնում Ուկրաինայի ներքին անվտանգության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930