Ուկրաինայում ձերբակալել են «Բերկուտի» 9 հատուկջոկատայինի
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/1396168277-6002-viche-maydan-kiev.jpg)
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալվել է կիևյան «Բերկուտի» հատուկջոկատայինների 9 կասկածյալ: Նրանց մեղադրում են փետրվարի 20-ին «Մայդանի» ակտիվիստների սպանությանը մասնակից լինելու մեջ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:
Վերջինիս խոսքերով՝ հենց այդ հատուկջոկատայիններին են տվել մարտական զենք և մասնավորապես դիպուկահար հրացաններ, որպեսզի նրանք ապահովեն անզեն «Բերկուտի» նահանջը: Մախնիցկին հայտարարել է, որ ձերբակալվածների քանակը վերջնական չէ, այն կարող է էլ ավելի աճել, և որ պետք է ձերբակալվի ևս 4 կասկածյալ:
Նա մանրամասնել է, որ ձերբակալվածները ներկայացնում են «Բերկուտի» հատուկ վաշտը՝ «սև վաշտը», որը նախատեսված է հատուկ գործողություններ իրականացնելու համար: