Բաժիններ՝

Ֆրանսուա Օլանդը վարչապետի պաշտոնում նշանակել է Մանուել Վալսին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունել է վարչապետ Ժան Մարկ Էյրոյի հրաժարականը և նրա փոխարեն տվյալ պաշտոնում նշանակել է ներքին գործերի նախարար Մանուել Վալսին:

Այդ որոշումը կապված է մարտի 30-ին Ֆրանսիայում անցկացված ՏԻՄ ընտրությունների 2-րդ փուլի հետ, որի արդյունքներով լուրջ պարտություն է կրել իշխող Սոցիալիստական կուսակցությունը: Օլանդի կարծիքով՝ Վալսն օժտված է անհրաժեշտ բոլոր որակներով՝ նախարարների կաբինետը հաջող ղեկավարելու համար:

Նորանշանակ վարչապետը պետք է ձևավորի նոր կառավարություն, որի առջև ծառացած է լինելու երեք հիմնական խնդիր. տնտեսության առողջացում, արտադրության զարգացում և սոցիալական արդարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս