Բարբարոսութուն և բռնություն ոստիկանների և ԴԱՀԿ աշխատակիցների մասնակցությամբ
Բաց նամակ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին
Հարգելի պարոն ոստիկանապետ,
Դիմում եմ Ձեզ աղաղակող իրողությունից ելնելով
«Վելես» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) զբաղվում է վաշխառուների և խարդախների գործունեությունից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ: ՀԿ լիազորություններիշրջանակներում մեզ էին դիմել Զինա Գյոզալյանը, Զինա Մելիքյանը, Կարինե Մելիքյանը ՝ նկարագրելով իրենց խաբված վիճակը մի շարք վաշխառուների կողմից։ Վերջիններս հանկարծակիի էին եկել՝ իմանալով որ 17.03.2014թ. պետք է վտարվենիրենց Աբովյյան 38շ 1/9 խանութի տարածքից, որը և իրենց միակ կացարանն էր: Մեր կողմից վերջիններիս բացատրվեց, որ որևէ մեկը, այդ թվում նաև մենք որևէ կերպ չենք կարող կասեցնել կամ խոչընդոտել ԴԱՀԿԾ օրինականգործողություններին և իրենց էլ նույնը խորհուրդ տվեցինք:
Սակայն այն, ինչ կատարվեց 17.03.2014թ. Աբովյյան 38 շ 1/9 հասցեում, իր վայրագությամբ կարելի էր նմանեցնել Սումգայիթի կադրերին, նամանավանդ, որ կատ. թերթում նշվածանձինք` Զինաիդա և Կարինե Մելիքյանները, տարածքից հեռացել էին ինքնակամ, առանց դիմադրելու:
Բարբարոսութան և բռնության թիրախը 75-ամյա Զինաիդա Գյոզալյանն էր, որինկատմամբ ԴԱՀԿԾ աշխատակիցները, մի խումբ՝ չգիտես ինչի վրա հրճվող ոստիկանի համազգեստ և ուսադիր կրող «միլիցաներին» անտարբերությունից օգտվելով, սկսեցին հրել-քաշքշել այդ տարեց կնոջը: Նույնիսկ ԴԱՀԿԾ աշխատակիցներին (որոնք, ի դեպ, նույնիսկ վկայական չունեին) և«ոստիկաններին» չզգաստացրեց այն փաստը, որ ծեր կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացավ և շտապ օգնության բժիշկները գալով տարածք ՝ ներարկում կատարեցին՝ նրան տեղավորելով բազմոցին: Ոստիկանների ամենաթողությունից հղփացած ԴԱՀԿԾ աշխատակիցները խաբեցին տարեց կնոջը, որ նա մի վայրկյանով վերկենա բազմոցից և նրա տակից քաշեցին այն՝ ծիծաղալով, վայրիցեղերին բնորոշ գոչյուններով դուրս տարան բազմոցը և կինը հայտնվեց բառացիորեն գետնին: Ավելին, այդ պահին նրանցից մեկը բարձը ձեռքին հիվանդ կնոջ դեմքի առջև կանգնած ուղղակի ծամածռվում էր: Երկրորդ շտապ օգնությունը տատիկին գտավ գետնին պառկած վիճակում։
Պրն Ոստիկանապետ, եթե այս կադրերը հայտնվեին մեր թշնամի պետության ձեռքում, կարելի էր գլխահակ թողնել և հեռանալ մերերկրից: Բռնությունից անմասն չմնացի նաև ես, քանի որ ընդամենը փորձում էի ծեր կնոջը օգնություն ցուցաբերել և ոստիկաններին հիշեցնել իրենց պարտականությունների մասին: ԴԱՀԿԾ աշխատակիցներն ինձ բռնի ուժով մեկուսացրեցին իմ պաշտպանյալից`տարեց կնոջից, կողպեցին այլ սենյակում,սահմանափակելով իմ ազատությունը, որպեսզի կարողանան անպատիժ հարձակվեն տատիկիվրա: Լսելով, որ զանգահարում եմ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայությանը,բացեցին դուռը, բռնի ուժով կտրեցին ինձ գետնից և վնասելով ոտքս, դուրս բերեցին տարածքից և ի տես ամբողջ հանրության գցեցին բետոնի աստիճանների վրա: Այդ ամենից հետո, նրանք մենակ մնալով տարածքում՝ ծեր կնոջըը մազերից և մարմնի այլ մասերից բռնած ուղղակի նետեցին բետոնե աստիճանների վրա:
Ես առ այսօր չեմ կարող ընկալել կատարվածը.արդյոք այդ անձինք, որոնք համազգեստներով ու ուսադիրներով էին՝ կապ ունե՞ն մեր ազգի հետ, Արցախում կռված ու հաղթած ազգի հետ,քրիստոնեութունը առաջինը ընդունած ազգիհետ, մայր սիրող ու մեծարող ազգի հետ…
Եթե Դուք նման իրողության ականատես լինեիք ևչլինեիք ոսիկանապետ, ինչ՞ կանեիք այդ անդեմու անսեռ, մայր, կին ու ծերություն չհարգող մուտանտների հետ: Այն, որ վերջիններսհամազգեստ ու ուսադիր են կրում, կարծում եմ չի ազատում նրանց տղամարդ սեռի ուընդհանրապես մարդ արարածի վայել կեցվածքից;
Պրն Ոստիկանապետ, նույնիսկ պատերազմի ժամանակ չեն հարձակվում բժիշկների,իրավապաշտպանների, փաստաբանների վրա:Մենք այդ օրը չգիտեինք, որ պատերազմ ենք գնում, այլապես սպիտակ դրոշով կգնայինք: Ձեզ լսելով ու Ձեր օրինակը որպես աստվածավախ ու բարեպաշտ քրիստոնյա տեսնելով, չէի կարող նույնիսկ հեռավոր պատկերացում կազմել կատարվածի մասին: Մենք բոլորս` կանայք, տարբեր աստիճանիմարմնական վնասվածքներով հեռացանք Աբովյան 38-ի մարտադաշտից։
Եթե Դուք անձամբ հետամուտ չլինեք,ապադրանք դարձյալ կմնան անպատիժ ու նման օրինակները, երևույթները մեր կյանքում կշատանան, իսկ Աբովյան փողոցի եղելության ականատեսները այդպես էլ չեն հասկանա՝որտե՞ղ է իրականությունը. Ձեր ներկայացրած ու մեր բոլորի հույս ու հավատ, մեր պաշտպան ոստիկանների՞ մեջ, թե՞ այս ցինիկ,ոստիկանության անունը արատավորող, անպատիվ խաժամուժի:
Ես կարող եմ իմ երկրի Ոստիկանապետին խնդրել, բայց սա այն դեպքն է, երբ թույլ եմտալիս պահանջել, որպեսզի այդ ստահակները պատժվեն և իրենց համազգեստներն ու ուսադիրները զիջեն պատվախնդիր, իսկական ոստիկաններին:
«Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մ. Պողոսյան
Հ.Գ. Հիշեցնենք, որ այս ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքերին 168.am-ն անդրադարձել էր: Իդա Մելիքյանը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ ներկայացնելով իրավիճակը, և պատմելով վաշխառուների խմբի անդամների մասին, որոնց զոհ են դարձել բազմաթիվ ընտանիքներ:
Լուսանկարները՝ shamshyan.com-ի