Ռուսաստանը մարտական ինքնաթիռներ է ուղարկել Բելառուս
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Բելառուսում գտնվող «Բոբրույսկի» օդանավակայան են ուղարկել 6 հատ «Սու-27» տիպի կործանիչ և 3 ռազմափոխադրման ինքնաթիռ: Այս մասին հայտնել է Բելառուսի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ հունվարից երկրում իրականացվում է զինված ուժերի մարտունակության ստուգում: Երկրորդ փուլում ստուգվելու են ՀՕՊ-ի Տարածաշրջանային միասնական համակարգի առաջադրանքները՝ ռուսական կողմի ներգրավվածությամբ, ինչը նախատեսված է երկու երկրների միջև պայմանագրով:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սրանից առաջ հայտարարել էր, որ անհրաժեշտ է՝ Ռուսաստանն ուղարկի հավելյալ կործանիչներ, քանի որ ՆԱՏՕ-ն սկսել է ակտիվություն դրսևորել երկրի սահմանների մոտ: