ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ի սոցիալտնտեսական զարգացմանը. ԵՄ դեսպան
ԵՄ վիլնյուսյան գագաթնաժողովից հետո առաջին անգամ այսօր Երևանում տեղի ունեցավ «Եվրամիություն-Հայաստան համագործակցություն. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքներ» թեմայով համաժողով: «ԵՄ և ՀՀ միջև Վիլնյուսում 2013թ. նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունը և համատեղ հայտարարությունը ճանապարհ է բացել, որպեսզի համգործակցության շրջանակները վերանայվեն և սա բառացիորեն նշանակում է՝ թարմացնել Եվրոպական հարևանության քաղաքականությունը եղածի վրա՝ արգացնել ժողովրդավարական ինստիտուտների, արդարադատական համակարգի զարգացումը, խթանել օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտօպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքացիական հասարակության հզորացումը և նաև բարելավել բիզնես և ներդրումային միջավայրը»,- հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Ըստ նրա՝ այս համատեքստում ԵՄ-ն և ՀՀ-ն արդեն սկսել են աշխատել նոր տեխնիկական հնարավորությունների մշակման ուղղությամբ, որը կոչվում է «Միասնական աջակցության շրջանակներ» և ՀՀ-ին տրամադրվում են մի շարք աջակցության ուղիներ: Տ. Հրիսթեայի խոսքով՝ այդ աջակցության եղանակների մեջ են՝ ֆինանսական աջակցություն բյուջեին, տեխնիկական աջակցություն, որը տրամադրվում է զարգացման գործիքների՝ Թվինինգ, Թայեր և այլն, միջոցով: «Այս բոլոր գործիքները տրամադրվում են երկրին, որպեսզի այն կարողանա իրականացնել իր զարգացման օրակարգը: Թեպետ նշված ուղղություններով ոչ մի նորություն չկար, այդ շրջանակները լինելու են ֆինանսական և տեխնիկական համագործակցության հիմքը: Դա միևնույն ժամանակ կպահանջի ավելի բարձր մակարդակի քաղաքականության երկխոսություն»,- ասաց Տ.Հրիսթեան: Դեսպանը նշեց, որ ԵՄ-ն ակնկալում է բաց և թափանցիկ երկխոսություն ՀՀ գործընկերների հետ, ավելի մեծ ներգրավվածություն քաղհասարակության կողմից՝ ծրագրերի թե՛ մշակման, թե՛ իրականացման ընթացքում, նաև ավելի լայն համագործակցություն զարգացման այլ գործընկերների հետ: «Սրանով ԵՄ-ն վերահահաստատում է ԵՄ հանձնառությունը ՀՀ-ի սոցիալ-տնտեսական զարգացման համար և ցանկանում եմ ցրել այն բոլոր մտահոգությունները, որ ԵՄ-ն դադարել է աջացութուն ցուցաբերել Հայաստանին»,- հայտարարեց ԵՄ դեսպանը: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում կիրառվող տեխնիկական օժանդակության ձևերը, Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքների կիրառման մեխանիզմները, Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ ծրագրերի ընթացքը Հայաստանում, ինչպես նաև նշված գործիքների կիրառման հետագա քայլերը: Ներկայացվեցին նաև «Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման հզորացում» Թվինինգ ծրագրի արդյունքները և ազդեցությունը Հայաստանում: