Բաժիններ՝

Տուրչինովը հրաժարվել է ստորագրել լեզվի մասին օրենքը չեղյալ հայտարարումը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ չի ստորագրելու Գերագույն ռադայի ընդունած որոշումը, ըստ որի՝ չեղյալ է հայտարարվում 2012 թվականի հուլիսի 3-ին ընդունած պետական լեզվական քաղաքականության հիմքերի մասին օրենքը.

«Չնայած նրան, որ լեզվի մասին օրենքը չի եղել հավասարակշռված ու պրոֆեսիոնալ ձևով պատրաստված, ես չեմ ստորագրելու այդ օրենքը չեղյալ հայտարարելու մասին խորհրդարանի որոշումը, քանի դեռ աշխատանքային խումբը չի պատրաստի նոր օրենք, որը կհաստատի Գերագույն ռադան:

Ապագա օրենքը հնարավորություն կտա Ուկրաինայում զարգացնել բոլոր լեզուները: Ուկրաիներենը համապետական լեզու է, սակայն Ուկրաինայում չի լինի լեզվական որևէ սահմանափակում: Եվ ժողովրդավարական իշխանությունը հստակ դա երաշխավորում է բոլորին»:

Գերագույն ռադան փետրվարի 23-ին ուժը կորցրած էր ճանաչել պետական լեզվական քաղաքականության մասին օրենքը, որը նախատեսում էր պաշտոնապես երկրորդ լեզու սահմանել այն շրջաններում, որոնցում ազգային փոքրամասնությունների մասնաբաժինը գերազանցում է բնակչության 10 տոկոսը: Դա քննադատության էր արժանացել Արևմուտքի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս