50-ամյա տղամարդը մեղադրվում է գետնանցման կացարանում կնոջ հետ վիճաբանելու, քաշքշելու և հարվածելու մեջ
Դատարանում է Երևանի 50-ամյա բնակչի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թ. սեպտեմբերի ամսին, առավոտյան Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող գետնանցման կացարանում վիճաբանել է կնոջ հետ, բռնություն գործադրելով՝ քաշքշել, հարվածել է վերջինիս դեմքին: Ըստ տղամարդուն առաջադրված մեղադրանքի՝ վեճի ընթացքում կինը ստացել է առողջության միջին ծանրության վնաս` քթի, աջ ակնակապիճի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդերի, քթոսկրի, ձախ այտոսկրի կոտրվածքների ձևով, առողջության տևական քայքայումով: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Նախկինում 4 անգամ դատապարտված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մաս):