Բաժիններ՝

ՌԴ Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան և ՀՀ Կենտրոնական Դեպոզիտարիան կնքեցին օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր

Այսօր Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիա՝ Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան (ԱՀԴ), և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) կնքեցին ՀԿԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր, որի համաձայն՝ ԱՀԴ-ն վարելու է ՀԿԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշիվը, որում հաշվառվում են ՀԿԴ-ի հաճախորդների արժեթղթերի հաշիվները, ինչպես նաև իրականացնելու է համապատասխան գործառնություններ այդ հաշիվներով և մատուցելու է արժեթղթերով սահմանված իրավունքների կատարման հետ կապված այլ հարակից ծառայություններ:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի լրատվական ծառայությունից հիշեցնում են, որ ԱՀԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշիվը ՀԿԴ-ում բացվել է 2011թ.-ին: Այժմ սույն պայմանագրով ստեղծված երկկողմանի կապը թույլ է տալիս առավել արդյունավետ իրականացնել անդրսահմանյան դեպոզիտար գործառնությունները:

Ներկայումս ԱՀԴ-ն ունի անվանատիրոջ հաշիվների 8 երկրների դեպոզիտարիաներում՝ ներառյալ 6 երկկողմանի կապեր Euroclear Bank S.A./N.V., Clearstream Banking S.A., Ղազաղստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի, Բելառուսի Կենտրոնական Դեպոզիտարիայի, Ադրբեջանի Ազգային Դեպոզիտար Կենտրոնի և Ղրղզստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում:

Բացի ԱՀԴ-ում բացված օտարերկրյա անվանատիրոջ հաշվից, ՀԿԴ-ն հաշիվներ ունի նաև Ղազաղստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում և Clearstream Banking Luxemburg-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս