Յանուկովիչը կհաղթեր նախագահական ընտրություններում, եթե դրանք անցկացվեին այս կիրակի. հարցում
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/1390612518-3884-yanukovich.jpg)
Եթե Ուկրաինայի նախագահի ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ապա առաջատար եռյակում կհայտնվեին գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ընդդիմադիր ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն եւ խոշոր գործարար, խորհրդարանի պատգամավոր Պյոտր Պորոշենկոն: Այդ մասին են վկայում «СОЦИС» ընկերության հարցումների արդյունքները, որոնք հրապարակվել են հունվարի 31 -ին:
Յանուկովիչի թեկնածությունը պաշտպանել է հարցվածների 19,8%-ը, Վիտալի Կլիչկոյի թեկնածությունը`19,1%-ը, Պորոշենկոյինը` 10,5%-ը: Ընդդիմադիր մյուս`«Բատկիվշչինա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկի օգտին է արտահայտվել հարցվածների 6,3%-ը:
Հարցումն անցկացվել է 2014թ. հունվարի 17 -26-ը` Ուկրաինայի ողջ տարածքում: