Բաժիններ՝

Վայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջնակի մահը

Հոկտեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները հայտնել են, որ երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի բնակավայրերից մեկից, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը։

Եղեգնաձորի ոստիկանները պարզել են, որ մահացածը 3 ամսական աղջնակ է։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031