Ծննդատունը պարտքեր ունի. tsayg.am
tsayg.am-ը գրում է. 2013 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած մրցույթի արդյունքում Գյումրու ծննդատանը փոփոխություն է կատարվել: Մասնակցության հայտ ներկայացրած երեք թեկնածուն էլ առանց խնդիրների հաղթահարել են քննական դժվարությունները: Նրանց մեջ է եղել նաև ծննդատան գործող տնօրեն Եղիշե Խաչատրյանը: Տնօրենի նշանակման վերջնական խոսքն եղել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանինը: