Գողություն տոնավաճառից
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, հունվարի 4-ին, ժամը 22.30-ին, Գուգարք գյուղից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Աշոտ Ա.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի պայուսակ, որի մեջ առկա էր 11 զույգ պիտակներով կանացի ականջօղեր /բիժուտերիա/:
Աշոտ Ա.-ն բացատրություն է տվել, որ ոմն Անուշավանի հետ հունվարի 2-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Մյասնիկյան թիվ 1 հասցեում գործող տոնավաճառի խանութներից մեկի պատուհանը պտուտակահանով բացելով, գողացել են նշված իրերը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Անուշավանի անձը պարզելու, նրան և տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն