Բաժիններ՝

Գիգի Ուգուլավան դիմելու է Սահմանադրական դատարան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, ում գործառույթները ժամանակավորապես կասեցրել է դատարանը, հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը, որով ուժի մեջ է թողել Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը՝ կապված Ուգուլավայի լիազորությունների կասեցման հետ:

Ուգուլավան այս մասին գրել է Facebook-ի իր էջում: Ուգուլավան գրել է, որ շարունակելու է իր պայքարը և դիմելու է Սահմանադրական դատարան: Ուգուլավան մեղադրվում է 48 միլիոն լարի (ավելի քան 28 միլիոն դոլար) պետական միջոցներ վատնելու մեջ:

Դեկտեմբերի 21-ի երեկոյան Թբիլիսիի քաղաքային դատարանը 50.000 լարի (մոտ 29.000 դոլար) գրավի դիմաց ազատ արձակեց Ուգուլավային և ժամանակավորապես կասեցրեց նրա գործառույթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս