Բաժիններ՝

Վերաքննիչ դատարանը մերժել է Գիգի Ուգուլավայի փաստաբանների միջնորդությունը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի Վերաքննիչ դատարանը չի բավարարել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի փաստաբանների միջնորդությունը: Փաստաբանները դատարանին խնդրել էին վերացնել Ուգուլավայի նկատմամբ խափանման միջոցև և նրան բաց թողնել պատասխանատվության ներքո:

Բացի այդ, փաստաբանները պահանջում էին վերացնել Գիգի Ուգուլավայի կողմից Թբիլիսիի քաղաքապետի գործառույթների ժամանակավոր կասեցման մասին որոշումը:

Վերաքննիչ դատարանը միաժամանակ մերժել է դատախազության միջնորդությունը, որում խոսք էր գնում Ուգուլավայի նկատմամբ խափանման միջոցը գրավի տեղը կալանքով փոխարինելու մասին:

Ուգուլավան մեղադրվում է 48 միլիոն լարի (ավելի քան 28 միլիոն դոլար) պետական միջոցներ վատնելու մեջ: Դեկտեմբերի 21-ի երեկոյան դատարանը 50.000 լարի (մոտ 29.000 դոլար) գրավի դիմաց ազատ արձակեց Ուգուլավային և ժամանակավորապես կասեցրեց նրա գործառույթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս