Ուրուգվայը հարևան երկրներին առաջարկել է իր տարածքով դուրս գալ Ատլանտյան օվկիանոս
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բոլիվիան ու Պարագվայը Հարավային Ամերիկայի միակ երկրներն, որոնք չունեն ելք դեպի օվկիանոս, սակայն նրանք կարող են այդ խնդիրը լուծել հարևան Ուրուգվայի օգնությամբ:
Լատինամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան համապատասխան առաջարկ է հարևան այդ երկու երկրներին: Մուխիկան հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել երկրի նավահանգիստներից մեկը տարածաշրջանի երկրների սեփականությանը հանձնելու հարցը՝ համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու և հարևան երկրների միջև կապերի ամրապնդման համար.
«Պարագվայը կարող է իր փայտանյութով, օգտակար հանածոներով ու սոյայով մեր երկրի միջոցով դուրս գալ Ատլանտյան օվկիանոս: Նույնը վերաբերում է Բոլիվիային: Դա կնշանակի տարածաշրջանի զարգացում և Ուրուգվայում աշխատատեղերի ստեղծում»: