Բաժիններ՝

Ըստ քաղաքացուհու` հարկադիր կատարողը կաշառք է ստացել

Քաղաքացուհի Ք. Մ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացուհի Ք. Մ.-ի հաղորդման` «ԱԿԲԱ- կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությունում ամուսնու` Կ. Ե.-ի անվամբ ունեցած հաշվեհամարի վրա եղած արգելանքը վերացնելու համար ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի հարկադիր կատարող Գևորգ Հարությունյանն իրենից և ամուսնուց պահանջել է 60.000 ՀՀ դրամ կաշառք:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս