ՆԱՏՕ-ն պետք է ճանաչի Անդրկովկասի նոր իրողությունները. Սերգեյ Լավրով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն պետք է ճանաչի Անդրկովկասի նոր իրողությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանալով Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերություններին ու Հարավային Օսիայի ու Աբխազիայի շուրջ իրավիճակի մասին հարցին.
«Ռուսաստանի համար դրանք նոր պետություններ են: Դա նոր իրողություն է Անդրկովկասում, որը պետք է ճանաչել: Արևմուտքն արդեն սկսել է ճանաչել այդ իրողությունը, քանի որ Ժնևի խորհրդակցություններում Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչները նստում են Վրաստանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների կողքին:
Ինչ վերաբերում է նրանց սահմաններին լարափակոցներ անցկացնելուն, ապա սահմանները պետք է պահպանել, և առանձին տաքգլուխների հանդարտեցնելու համար հնարավոր է, որ ապագայում կարիք չզգացվի լարափակոցների»:
Անդրադառնալով Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններին՝ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան միտված է դրանց բարելավմանը՝ ընդգծելով երկու երկրների ժողովուրդների պատմական շփումները: