Թուրքիայի քաղաքացիները երեք տարի անց կարող են հնարավորություն ստանալ առանց վիզայի մեկնել Եվրոպա

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Անկարան ու Բրյուսելը մտադիր են կոնկրետ քայլեր ձեռնարկել վիզային համաձայնագրի ուղղությամբ: Դա տեղի է ունենում այն բանից հետո, ինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը «կանաչ լույս» վառեց հետընդունման համաձայնագրի ստորագրման առջև՝ ի պատասխան Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ի վիզային ռեժիմի ազատականացման:

Թուրքիան հավանության կարժանացնի երրորդ երկրների քաղաքացիների համար հետընդունման մասին համաձայնագիրը, ինչը տեղի կունենա իր քաղաքացիների համար ԵՄ-ի ոչ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունների մեկնարկի հետ միաժամանակ:

Անկարան կարող է դադարեցնել գործընթացը, եթե ԵՄ-ը չդյուրացնի Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացումն այն բանից հետո, ինչ կյանքի կկոչվի հետընդունման մասին համաձայնագիրը: Միևնույն ժամանակ եթե գործընթացն ընթանա իր հունով, ապա Թուրքիայի քաղաքացիներն արդեն երեք տարի անց կկարողանան առանց վիզայի մեկնել Եվրոպա:

Տեսանյութեր

Լրահոս