Բաժիններ՝

Ահմադինեժադը Ռոուհանին բանավեճ է առաջարկել

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նամակ է հղել երկրի ներկայիս նախագահ Հասան Ռոուհանիին, որում առաջարկել է բանավեճ անցկացնել միմյանց միջև:

Նամակում Ահմադինեժադը նշել է. «Ես լսել եմ այն, թե ինչեր են ասել Իրանի նախկին կառավարության հասցեին, դրանք բոլորն էլ անարդար և անհիմն մեղադրանքներ են: Հանուն երկրի ես լռել եմ, սակայն մարդիկ, քաղաքական ու տնտեսական փորձագետները ցանկանում են արտահայտվել: Այդպիսով ես առաջարկում եմ անցկացնել տարաձայնությունների կարգավորման ընկերական բանավեճեր»:

Հասան Ռոուհանին իր վարչակարգի կառավարման առաջին 100 օրերի մասին զեկույցը ներկայացրել է նոյեմբերի 26-ին՝ ուղիղ եթերով: Դրանում կոշտ քննադատության են ենթարկվել երկրի նախկին իշխանությունները՝ Մահմուդ Ահմադինեժադի գլխավորությամբ՝ խոշոր պարտքերի ու նավթադոլարների վատնման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս