«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցումն ավարտվելու է 2014 թվականի վերջին
RayTurk թերթի փոխանցմամբ՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցումն ավարտվելու է 2014 թվականի ամենավերջում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Բինալի Յլըդըրըմը: Նրա խոսքերով՝ ներկայումս շարունակվում են ԲԹԿ-ի կառուցման աշխատանքները:
Ավելի վաղ Յըլդըրըմը հայտարարել էր, որ ԲԹԿ երկաթուղու նախագիծը վերածնել է պատմական «Մետաքսե ճանապարհը»: Ակնկալվում է, որ ԲԹԿ-ով տարեկան կփոխադրվի մինչև 30 միլիոն տոննա բեռ: