Բյուլենթ Արընչը պատրաստ է հեռանալ
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ պատրաստ է լքել զբաղեցրած պաշտոնը: Այդ մասին հայտարարել է հենց ինքը՝ Արընչը:
Վերջինիս խոսքերով՝ յուրաքանչյուր քաղաքական գործիչ վաղ թե ուշ պետք է հեռանա քաղաքական արենայից: Արընչի հեռանալու պատճառը նրա և վարչապետ Էրդողանի միջև տարաձայնություններն, որոնք առնչվում են ուսանողական հանրակացարանները տղաների ու աղջիկների համար առանձնացնելուն:
Ամենայն հավանականությամբ, Արընչին կփոխարինի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: