Բաժիններ՝

Ռուսաստանը մեծ սխալ է գործում՝ տնտեսական ճնշում բանեցնելով Ուկրաինայի վրա. Կվասնևսկի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի առաքելության ներկայացուցիչ Ալեքսանդր Կվասնևսկին կանխատեսել է, որ եթե Վիլնյուսում չստորագրվի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը, ապա այդ հարցը կարող է հետաձգվել անորոշ ժամկետով:

Նա ընդգծել է, որ հետաձգման դեպքում առաջիկա 2 տարվա ընթացքում հաստատպես ոչ ոք չի զբաղվի տվյալ հարցով՝ հավելելով, որ 2014 թվականին տեղի են ունենալու Եվրախորհրդարանի ընտրությունները, ապա՝ նոր Եվրահանձնաժողովի ընտրությունները, իսկ 2015 թվականին Ուկրաինայում անցկացվելու են նախագահական ընտրություններ:

Կվասնևսկին չի բացառել, որ 2015 թվականին իրավիճակը կարող է լինել ավելի վատը, քան 2013 թվականին (ներկայումս) է: Կվասնևսկու խոսքերով՝ Ռուսաստանը մեծ սխալ է գործում ՝ Վիլնյուսի գագաթաժողովի շեմին տնտեսական ճնշում գործադրելով Ուկրաինայի վրա.

«Այն շրջափակումը, որը նա իրականացնում է ուկրաինական արտահանման դեմ, իր բացասական հետևանքներն է թողնում ուկրաինացիների կարծիքի վրա, անգամ նրանց մոտ, ովքեր լավ են տրամադրված Ռուսաստանի հանդեպ և խոսում են ռուսերեն»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինայի համար թիվ մեկ խնդիրը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է՝ ընդգծելով, որ ոչ ոք չի կարող փոխհատուցել ռուսական շուկայում Ուկրաինայի կրած կորուստները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս