Սիրիայի քրդերը հայտարարել են ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում բնակվող քրդերը հայտարարել են անկախ, ժամանակավոր անցումային կառավարության ստեղծման մասին: Դրանով իսկ Սիրիայի քրդերն առաջ են շարժվում դեպի ինքնավարություն:
Այդ մասին հայտարարվել է այն բանից հետո, ինչ քուրդ աշխարհազորայինների ջոկատներին հաջողվել է վերահսկողություն հաստատել ավելի վաղ ջիհադականների վերահսկողության տակ գտնված տարածքների զգալի մասի վրա: Նախատեսվում է ստեղծել խորհրդարան, որը բաղկացած կլինի 82 անդամից:
Սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ երեկ Ստամբուլում իր հանդիպումից հետո ժամանակավոր կառավարության ստեղծման մասին հայտարարել էր Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքը: