«Անլուրջ հայտարարությունները չեմ մեկնաբանում». Լևոն Սարգսյանը՝ Զարուհի Փոստանջյանի հարցի մասին

168.am-ը «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանից հետարքրքվեց, թե վերջինս ինչպե՞ս է վերաբերվում ԵԽ ԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ նախագահը կազինո այցելելու սովորություն ունի: Ի պատասխան՝ Լևոն Սարգսյանն ասաց. «Անլուրջ հայտարարությունները չեմ մեկնաբանում, դա անլուրջ և պարզապես անդաստիարակ մարդու բան էր… »: Մեր հարցին՝ դրանք հերյուրանքնե՞ր են, նա դրական ատասխան տվեց. «Ես համոզված եմ, իհարկե…»:

Տեսանյութեր

Լրահոս