Բաժիններ՝

Շվեդիայի եւ Լեհաստանի ԱԳ նախարարները կայցելեն Վրաստան, Ուկրաինա եւ Մոլդովա

Շվեդիայի եւ Լեհաստանի ԱԳ նախարարներ Կարլ Բիլդտը եւ Ռադոսլավ Սիկորսկին  հոկտեմբերի  21-23 –ը կայցելեն  Վրաստան, Ուկրաինա եւ Մոլդովա, հաղորդում է   ИТАР-ТАСС-ը:

Նպատակը երկրների ղեկավարներին հաղորդելն է «եվրոպական համագործակցության ոլորտում առավել ամուր կապերի հաստատման ԵՄ տրամադրվածության մասին»:

Նախարարներն այցը կսկսեն Քիշնեւից: Երեք երկրներում էլ կհանդիպեն ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ Շվեդիան եւ Լեհաստանը Արեւելյան գործընկերության նախաձեռնող երկրներն են: Վիլնյուսում նոյեմբերին կկայանա Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս