Ջոն Հեֆերնը՝ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, պատասխանելով Tert.am-ի հարցին, նկատում է, որ Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցելու որոշումը Հայաստանինն ու հայաստացիներինն է, միևնույն ժամանակ ավելացնում, որ Հայաստանը հաջողակի դիրքերում է հայտնվում, երբ ապահովում է ընտրության լայն հնարավորություններ՝ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում։

– Պարոն դեսպան, Դուք և՞ս համարում եք, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշումը շրջադարձ է և հակասում է վերջին երկու տարում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքական կուրսին։

– Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ունի հստակ գծված քարտեզ` հետագա առաջընթացի համար, ուստի սա որոշում է Հայաստանի և հայաստանցիների համար: Մենք համաձայն ենք, որ այս որոշումները կենսական նշանակություն ունեն ձեր երկրի ապագայի համար, սակայն գտնում ենք, որ սա Հայաստանի քաղաքացիների և նրանց կողմից ընտրված ղեկավարության խնդիրն է:

– Ըստ Ձեզ՝ Մաքսային միությանը միանալը որքանո՞վ կփակի ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման դուռը, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի համաձայնագրինը, որովհետև ըստ երևանյան քաղաքական գործիչների մեկնաբանությունների, եթե ո՛չ Ասոցացման համաձայնագիրը, ապա գոնե Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը հակասում է, Մաքսային միության կանոնադրությանը։

Կարդացեք նաև

– Քանի որ Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության կողմից մշակված oրենսդրական ձևաչափ է, մենք իրավասու չենք մեկնաբանել, թե Հայաստանի` եվրասիական Մաքսային միությանը անդամակցելու որոշումը ինչ առանձնահատուկ ազդեցություն կունենա ԵՄ Ասոցացման համաձայնագրի առնչությամբ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս