Սոցիոլոգ. Ռուսաստանի հետ մենք կմնանք որպես տեխնոլոգիապես հետամնաց երկիր (տեսանյութ)
«Ռուսաստանը տեխնոլոգիապես հետամնաց երկիր է, եթե մի կողմ դնենք ռազմական և տիեզերական ոլորտը: Եվրոպան առաջատար է, Եվրոպայի հետ ընկերակցելու շնորհիվ մենք կարող ենք ձեռք բերել առաջատար տեխնոլոգիաներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` խոսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության բացասական հետևանքների մասին: Ա. Ադիբեկյանի խոսքով` Ռուսաստանի հետ մենք մնում ենք տեխնոլոգիապես հետամնաց երկիր, իսկ մեր ապրանքները կարող ենք վաճառել միայն Ռուսաստանին, այլ ոչ թե Եվրոպային:
«Եթե մենք ուզում ենք դառնալ տեխնոլոգիապես առաջատար երկիր, մենք, իհարկե, պետք է մտնեինք Եվրամիություն»,- ասաց սոցիոլոգը` նշելով, որ դա ընտրության խնդիր է՝ նայած, թե Հայաստանն ինչ գերխնդիր է դնում իր առջև:
Մանրամասները` տեսանյութում: