ԱՄՆ-ի համար առաջնահերթ չէ մարդու իրավունքների պաշտպանության հարցը. Ալի Խամենեի
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար առաջնահերթ չէ մարդու իրավունքների պաշտպանության հարցը:
Որպես իր ասածի ապացույց՝ Խամենեին մատնացույց է արել Գուանտանամոյում գտնվող ամերիկյան բանտը, Իրաքում գտնվող Աբու-Գրեյբ բանտը և Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ իրաքյան Խալաբջա քաղաքում քիմիական զենքի կիրառումը:
Խամենեին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի կողմից Սիրիային հարվածելու հնարավորությանը. «Հարձակում գործելով Սիրիայի վրա՝ ԱՄՆ-ը սխալ կգործի, քանի որ դա կվնասի հենց իրեն և արևմտյան մյուս երկրներին: Աշխարհում յուրաքանչյուր ոք գիտի, որ ԱՄՆ-ը չի ձգտում լուծել խնդիրը Սիրիայում»: