Բաժիններ՝

Մոսկվայում քննարկվել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության հարցը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի հանդիպումը Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության հարցը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել Եվրոպայում սովորական սպառազինության վրա վերահսկողության ոլորտում գործող պայմանավորվածությունների իրագործման շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս